Անժելա Սարգսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել. նա իր աղջկանից ավելի երիտասարդ տեսք ունի

205

Անժելա Սարգսյան. սկանդալային դերասանուհի, գեղեցիկ կին, որն այսօր ապրում է ԱՄՆ-ում: Մենք զրուցել ենք Անժելայի հետ և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ նա հեռացավ Հայաստանից և ի՞նչ է անում այժմ Ամերիկայում:

– Անժելա, Հայաստանից հեռանալու հիմնական պատճառը ո՞րն էր:

– Մեքենայի տուգանքները (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ… Ամերիկան սիրում եմ, կարգ ու կանոն, ենթամշակույթների բազմազանություն, ամբողջ աշխարհը մեկ վայրում է: Ամեն օր շփվում ու

առընչվում ես այլ ազգերի մշակույթների հետ: Ես այդ ամենը սիրում եմ, սիրում եմ, օրինակ, տարբեր ազգերի խոհանոցները (քանի որ տեսակով «գուրման» եմ):

– Տեղի մշակութային կյանքին հետևում կամ մասնակցում ե՞ս:

– Այո՛: Հաճախ եմ թատրոն՝ ներկայացումներ, մյուզիքլներ դիտելու գնում, մասնակցում եմ տարբեր փառատոնների: Ժամանակակից ներկայացումներից ամենաշատը հավանել եմ «Աննան և կայսրը»: Սիրում եմ նաև ֆիլմերի պրեմիերաների ներկա լինել: