Մայրիկը ծեծում է հորս, Բազկաթոռի տակից գտնում եմ տրուսիկը, Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ահա, թե ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների

594

Համացանցում բուռն քննարկում է։ Լուրեր․com-ը առանձնացրել է ցանկ և հատվածներ ներկայացրել, թե ինչ բովանդակությամբ բանաստեղծություններ և պատմվածքներ են ներառված 11 և 12-րդ դասարանների գրականություն առարկայում՝ ըստ նոր չափորոշիչների նախագծի։ Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, սակայն դրա շուրջ ծավալվող քննարկումներն այդպես էլ չեն դադարում։

11 և 12-րդ դասարանների գրականության ցանկից առանձնացրել ենք ժամանակակից հեղինակների հետևյալ ստեղծագործությունները․

Արամ Պաչյան, «Թափանցիկ շշեր» պատմվածք

․․․Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:

․․․Հայրիկը մեջքով կանգնած է: Չի զգում, որ ներսում եմ: Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է:

․․․Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ` մեկ շիշ կոլայով ծախված կենդանի:

․․․Պատերը կարմիր են: Հայրս ընկած է հատակին: Պատռված քունքից արյուն է ցայտում: Գեղեցիկ է: Հրապարակի շատրվանին է նման:

․․․Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված հազար դրամանոց է հանում: Վերցրու Ար ջան, ընկերուհուդ հետ կոֆե կխմես:

․․․Չգիտեմ, ինչ կզգար Հիսուսը, եթե Հայր Աստված հարբեցող լիներ:

․․․Բազկաթոռի տակից գտնում եմ տրուսիկը` խնամքով հագցնում եմ, հետո մնացածը` գուլպաները, շալվարը, վերնաշապիկը:

Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» պատմվածք

․․․Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր․․․

․․․Իմ լացն էլ է գալիս, Հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում՝ հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե՞ գրականություն․․․ Մտածում եմ՝ տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, ես իմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ ու կլինի Կիկոսի երկրորդ մահը։ Բա դա՞ ով կգրի։

Մեկնաբանությունների բաժնում՝

Սեռայնությունը ժխտող գրականություն՝ նոր ու համով, հեզաճկուն ու առնական, պայծառ ու ձախ։ Մտքեր, եզրահանգումներ, ճանապարհներ, էրոտիզմ, հավատք՝ առանց պաշտամունքի, սեր՝ առանց օբյեկտի, նույնիսկ առանց մարմնի՝ անսեռ հրեշտակներ, օրգազմ՝ առանց սեռական օրգանների։

Մարինե Պետրոսյան, «HAPPY END» բանաստեղծություն

ֆիլմը ատոմային պատերազմի մասին էր

ռումբն արդեն քցել էին ու փրկվելու

ոչ մի տարբերակ չկար բոլորս գիտեինք որ

մեռնելու ենք 10 րոպեից կամ 20

շատ շատ մեկ օրից կամ երկու

բայց ինչ տարբերություն երբ որ հույս չկա

փրկվելու հետո հանկարծ

հոսանքը գնաց ֆիլմն ընդհատվեց

ու ես հասկացա որ փրկությունը երբեմն գալիս ա

երբ որ արդեն չես հավատում

10-րդ դասարանում ներառված 15 հեղինակներից միայն 1-ն է հայ՝ Լևոն Շանթ- «Կինը», 5-ը՝ ժամանակակից գրողների ստեղծագործություններ, 9-ը՝ համաշխարհային։

11-րդ դասարանում ներառված 27 հեղինակներից նախորդ տարիների գրականությունից պահպանվել են ընդամենը 2 հայ հեղինակ՝ Պարույր Սևակ- «Ամանեջ», Սերո Խանզադյան- «Մխիթար սպարապետ» պատմավեպը։

12-րդ դասարանի գրականության ցանկը կազմված է 25 հեղինակներից, որոնցից նախորդ տարիների գրականությունից պահպանվել են ընդամենը հայ 3 հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Շահան Շահնուր- «Նահանջը առանց երգի», «Պճեղ մը անուշ սիրտ», Կոստան Զարյան- «Նավը լեռան վրա» և Հրանտ Մաթևոսյան- «Մեծամոր» էսսե։ Ցանկում տեղ գտած 22 ստեղծագործությունները ժամանակակից գրողների և արտասահմանյան հեղինակների գործեր են։

Նշենք, որ Թամարա Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշել էր՝ դպրոցը ազատ արտահայտվելու տարածք է, և աշակերտները պետք է ընթերցեն այն, ինչ ցանկանում են։ Դե իսկ, «Հայ գրականություն» առարկան խմբագրելու նպատակը աշակերտների գրավոր և բանավոր խոսքը զարգացնելն է։