Դրական միավորով բուհ չընդունված ուսանողները ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության մոտ

143

Ընդունելության քննությունների արդյունքներից դժգոհ երիտասարդները այսօր դարձյալ բողոքի ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ։ Նրանք քիչ առաջ փակել են նախարարությանը հարակից փողոցը՝ նստելով փողոցի մեջտեղում։

Ոստիկանները նախազգուշացնելուց հետո երիտասարդներին ուժով հեռացրել են փողոցից։ Երիտասարդները հայտարարում են, որ խախտվել են իրենց իրավունքները, ակցիաները շարունակելու են։ Քաշքշուկ է տեղի ունեցել նրանց ու ոստիկանների միջև։