Ով է հակառակորդի կրակոցից այսօր սահմանին զոհված պայմանագրային զինծառայողը

313

Մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Աշոտ Միքայելյանը սահմանին էր, որ հայրենիքի պատիվը պաշտպանի, որ պատերազմը դիրքերից չիջնի․․․ Փառք քեզ, հերոս», — գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։