Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է Ռուսաստանից արտաքսել հայերին և ադրբեջանցիներին

248

Լյուբյանկայում հայ և ադրբեջանական սփյուռքների ներկայացուցիչներին նախազգուշացվել է այն մասին, կձեռնարկվեն կոշտ միջոցներ անվտանգության ուժերի կողմից ազգամիջյան հակամարտությունները կրկնվելու դեպքում, գրում է «Կրեմլյովսկա պրաչկա»-ն։

Այս կապակցությամբ Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է Ռուսաստանից արտաքսել հայերին և ադրբեջանցիներին․ «Եթե քաղաքացիություն ունենան, թող հիշեն, թե ինչպես են այն ստացել 90-ականներին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արազ Ագալարովը պատերազմ է հայտարարել Հայաստանի դեմ, բայց ոչ ռազմաճակատում, այլ Մոսկվայում: Դրանից առաջ ադրբեջանցիների սննդի քաղաքային շուկան հրաժարվում էր հայկական գյուղմթերքից: