«Տուն կգամ»․ անչափ հուզիչ պրեմիերա, որն անհնար է առանց արցունքների նայել

987

Աննման տղաներ, հրաշք երգիչներ Կարեն Ասլանյանը, Սաս Շախպարյանը և Վլադիմիր Պողոսյանը հուզառատ պրեմիերա է ներկայացրել՝ «Տուն կգամ»։ Խոսքերով փոխանցել անհնար է այս հուզառատ երգը՝ նվիրված մեր հերոս տղաների վառ հիշատակին։

Երաժշտության հեղինակը Սաս Շախպարյանն է, խոսքերի հեղինակը Սաս Շախպարյանը և Կարեն Ասլանյանը, գործիքավորումը, միքսը և մասթերինգը՝ Արսեն Մանուկյանի։

Անկրկնելի տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է՝ Ավետիսյան փրըդաքշնից։ Առանց արտասուքի անհնար է դիտել տեսահոլովակը՝ լի հուզառատ պահերով ու տեսարաններով։

Անմահ հերոս մեր տղաների հիշատակը մշտապես վառ է բոլորիս սրտերում և այս հրաշալի տեսահոլովակը ևս մի մասնիկ է հիշելու մեր հերոսներին։

Մի քանի րոպեում երկրպագուները մեկնաբանությունների տեղատարափ են թողել․ «Խոսքեր չկան, ապրեք մեր նվիրյալներ։ Աստված Ձեր հոգին լուսավորի մե’ր քաջեր», «Լացում եմ… ամբողջ մարմինս փշաքաղվեց։ Ապրեք դուք։ Աստված պահապան մեր քաջ տղեքին»,- գրում են նրանք։