ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ. Սերժը մահանում է ու հանդերձյալ աշխարհում, դժոխքի ու դրախտի դռների մոտ նրան դիմավորում է Պողոս առաքյալը․․․

485
{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1594066816210","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1594037761789","source":"other","origin":"unknown"}

Սերժը մա հա նում է, հոգին սավառնում է երկինք եւ հայտնվում է Դժոխքի և Դրախտի դարպասների մոտ, դեմը Պետրոս առաքյալն է կանգնած, Սերժին տեսնելիս ասում է․
— Պարոն Սարգսյան ձեր տրամաչափի քաղաքական այ րերը մեզ մոտ հազվադեպ են լինում, դրա համար մենք ձեզ թույլ ենք տալիս,

որ դուք մի օր անցկացնեք Դժոխքում մի օր էլ Դրախտում, եւ ինքներդ ընտրեք թե որտեղ եք ցանկանում հայտնվել։ Այնուհետև առաքյալը Սերժին ճանապարհում է վերելակի մոտ, որը Սերժին իջեցնում է Դժոխքը, լիֆտի դռները բացվում են, Եւ Սերժը տեսնում է, որ վառ կանաչ գույնի գոլֆի դաշտ, մի քիչ հեռվում ծովի ափին գեղեցիկ յախտ ակումբ,

որտեղից դեպի իրեն Սաշիկի գլխավորությամբ վազելով գալիս են իր ողջ ավա զակները։ Գոլֆ են խաղում, Այնուհետև գնում են ակումբ ընթրիքի՝ սև իկրայով, ավանդական քյաբաբով, օմարներով, մակալանով ու էլի շատ էկզոտիկ ուտեստներով և ըմպելիքներով: Իրենց հետ ընթրում է նաև Սատանան, որը իրականում շատ հաճելի, ագուրադնիյ և սիմպատիշնիյ տղա է։ Սերժը ընենց

լավ է անցկանցում ժամանակը, որ չի հասկանում, որ 24 ժամը վերջացավ, և ինքը պիտի հեռանա, սակայն դե վեր է կենում, բոլորը տխրում են, լիֆտի դռները փակվում են, Սերժը բարձրանում է վերև, և հայտնվում է Դրախտի դռների մոտ, ուր իրեն դիմավորում է Պետրոս առաքյալը ու տանում ներս։ Մյուս քսանչորս ժամը Սերժը անցկացնում է,

ամպից ամպ թռչելով, տավիղ նվագելով և գրականություն կարդալոէ, օրը շատ ձանձրալի և երկար է անցնում, սակայն ի վերջո ավարտվում է ու Սերժը նորից հայտնվում է դարպասների մոտ, Պետրոս առաքյալը իրեն հարց է տալիս: — Պարոն Սարգսյան, դուք անցկացրեցիք մի օր Դժոխքում ու մեկ օր Դրախտում, հիմա ըստ ժողովրդավարության կարող եք իրացնել ձեր ընտրական իրավունքը ու ընտրեք։ Սերժը,

գլուխը քորում է ու ասում է: Դե ինչ կարամ ասեմ, Դրախտում բնականաբադ լավ է, բայց Դժոխքը ինձ ավելի դուր եկավ։ Առաքյալը դարձյալ Սերժին ճանապարհում է դեպի լիֆտ, լիֆտի իջնում է ներքև, դռները բացվում են, և Սերժը տեսնում է… չոլ, որը աղբով է լցված, իսկ իր բոլոր ընկերները հավաքում էն ու սև տոպրակների մեջ էն փաթեթավորում այդ աղբը։ Սատանան մոտիկանում է Սերժին, գրկում է,

Սերժը ասում է, Կներեք, չեմ հասկանում, երեկ ստեղ գոլֆի դաշտ կար, ծով կար, յախտ ակումբ կար, ուր մենք տղերքի հետ իկրայով բանով կայ ֆավատ ենք արել, իսկ հիմա ստեղ այս զիբ իլանոցն է, իսկ իմ ընկերները նման են ամենավերջին անհաջողակներին: Սատանան, ժպտում է ու ասում է․ — Հարազատս, երեկ մեր մոտ նախընտրական քարոզ արշավ էր, իսկ այսօր դու մեզ արդեն քվեարկել ես…