ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ադրբեջանցիների բանդան հարձակվում է հայերի վրա, հարցնում՝ «Ղարաբաղն ումն է». ինչ են պատմում հայերը

416

Հայկական արտադրության պահածոյացված ապրանքները, հանքային ջուրն ու ալկոհոլը հանել են «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից։ Այդ մասին առաջինը սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր Export Armenia միության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Նա գրել էր, որ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Твой дом» առևտրի կենտրոնների ցանցից։

Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիներն օրեր առաջ հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները, սակայն հաջորդ օրը Ռուսաստանի հայերն արագ հավաքվել էին Մոսկվայում և գնել բոլոր ծիրանները։ Հետո արդեն վաճառականներին հայ գործարարները տեղեր առաջարկեցին իրենց առևտրի կենտրոններում։

ArmLur.am-ը զրուցեց Export Armenia միության հիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ, որը նշեց, թե երեկվանից հետո  առևտրային ոլորտում փոփոխություններ չկան: Սակայն նա կարծիք հայտնեց, թե «առևեւտրային պատերազմը» դեռ չի վերջացել, այսինքն՝  իրավիճակը չի սահմանափակվի միայն «Ֆուդ Սիթի», «Տվոյ Դոմ» եւ Կրոկուս առեւտրային կենտրոններով: Միության հիմնադիրը հայտնեց, թե Մոսկվայի փողոցներում անկարգություններ են եղել, մասնավորապես մի քանի դեպք է գրանցվել, երբ ադրբեջանցիները խմբերով  հարձակվել են հայերի վրա, ջարդել մեքենա, անգամ եղել է դանակահարություն:

ArmLur.am-ը զրուցեց նաեւ Մոկսվայում ապրող հայերից մի քանիսի հետ, որոնք հայտնեցին, թե երեկվանից  ՌԴ հատուկ ջոկատայինները եւ Պետական պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության: Նա պատմեց, որ օրինակ հայերը տուն վերադառնալու ճանապարհին են լինում եւ 10-20 հոգով հարձակվում, հարց են տալիս, թե «Ղարաբաղն ումն է»: Վերջիններս սպասում են, որպեսզի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կոշտ պատասխան տա, սակայն նաեւ ընդգծում են, որ հայ համայնքում էլ շատ տղաներ կան, որոնք կարող են իրենց հարցերն ինքնուրույն լուծել՝ հայտարարելով՝ Սումգայիթ չի լինելու:

Ուշագրավ է, որ հայերի վրա հարձակված անձինք ծեծել են նաև մի ադրբեջանցու՝ շփոթելով նրան հայի հետ։ Հավելենք, որ տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։

Մանրամասները՝ տեսանյութում

7

STOPPED