Կորցնել գեներալի և գնդապետի, դա մեծագույն ամոթ է ռազմական գործում․ թուրքագետ

140

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը փորձ է կատարում փրկել այդքան փառաբանվող, բայց իրականում ամեն անգամ պարտվող բանակի պատիվը։ Խայտառակությունը քողարկելու համար ամենահարմար միջոցն է՝ կրկին ընտրել կեղծիքը:

Սեփական հանրությանը մոլորեցնում է, թե Հայաստանը մենակ չի կռվում Ադրբեջանի դեմ։

Այս թեզը առաջ քաշելով, ըստ էության, փաստում է, որ ջախջախվել են, ինչպես նաև խայտառակվել,

քանի որ կորցնել գեներալի և գնդապետի, դա մեծագույն ամոթ է ռազմական գործում»։