Տեսեք , թե ով է եղել «Սատանի Կամուրջ»-ի տարածքում ձորն ընկած տղամարդը. պարզվում է նա…

341

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 18-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Գորիս քաղաքում։ «Սատանի Կամուրջ»-ի տարածքում Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Մ․-ն ընկել է ձորը ու տեղում մահացել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանը հայտնեց, որ Գևորգը 48 տարեկան էր։ «Ամուսնացած էր, ունի 3 որդի։ Տղաները 15-20 տարեկան են։ Այս պահին բանակում ծառայող երեխա չունի»։

Նա նաև նշեց, որ հուղարկավորությունը երեկ է տեղի ունեցել. «Ամեն ինչ տեղի է ունեցել սահմանված կարգով, պահպանվել են հակահամաճարակային կանոնները»։