Ահա Լավրովի դիրքորոշումը Հայ-ադրբեջանական լարված իրավիճակի մասին․ Ուշագրավ մանրամասներ

148

Ահա Լավրովի դիրքորոշումը Հայ-ադրբեջանական լարված իրավիճակի մասին․ Ուշագրավ մանրամասներ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը աշխատանքային նախաճաշի ձեւաչափով ընդունել է ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին, նրանց հետ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, ռեգիոնալ կայունությանը, լարվածության նվազմանը վերաբերող հարցեր:

Բավական տարօրինակ ձեւաչափ է: Ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է իրավիճակը: Ի վերջո հասկանալի է ՌԴ ռեգիոնալ ներգրավվածությունը, նաեւ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը: Այդ իմաստով ՌԴ մշտապես եղել է մյուս համանախագահներից ավելի ինտենսիվ միջնորդ, հենց ռեգիոնալ անմիջական ներգրավվածության բերումով:

Հարցն այլ է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը ընդունում է երկու դեսպաններին, ինչը այսպես ասած սուբորդինացիոն տեսանկյունից ոչ սովորական կամ ոչ ավանդական քննարկման մեխանիզմ է: Հավելում դրա, նաեւ կա ոչ պաշտոնականությունը՝ նախաճաշ առանձնատանը, ոչ թե հանդիպում պաշտոնական ձեւաչափով:

Հետաքրքիր է, որ Լավրովը լարվածությունն ու ռեգիոնալ կայունությունը քննարկում է ոչ թե երկու երկրների արտգործնախարարների, այլ Մոսկվայում ՌԴ դեսպանների հետ: Ինչ որ ուղե՞րձ է փոխանցել Լավրովը: Այդ դեպքում ինչու՞ դեսպանների միջոցով, որոնք նստած են Մոսկվայում, եւ ոչ թե անձամբ կամ տեղակալի միջոցով Երեւան եւ Բաքու զանգահարելով:

Լավրովը չի՞ ցանկացել շփվել արտգործնախարարների հետ, որոնցից մեկը՝ Արբեջանի նախարարը նորանշանակ է, ընդ որում դիվանագիտությունից հեռու: Այդ դեպքում ինչու՞ չի ցանկացել կապվել Մնացականյանի հետ: Եթե նա չի ուզում շփվել Բաքվի նոր նախարարի հետ,. դժգոհ լինելով Մամեդյարովի հանդեպ Ալիեւի վերաբերմունքից, ապա առավել եւս կարող էր դեմարշ անել եւ խոսել Զոհրաբ Մնացականյանի հետ: Թե՞ Մոսկվան իրեն չի կարող թույլ տալ «պարիտետի» այդպիսի խախտում, որովհետեւ Ադրբեջանում իշխանության համար ներքին սրված իրադրության շահառու է:

Թե՞ Լավրովի հանդիպումն ունի այլ նպատակ՝ կառավարելի դարձնել իրավիճակը Ռուսաստանում, թույլ չտալու համար հայ-ադրբեջանական լարվածություն ՌԴ տարածքում, մասնավորապես տնտեսական, կենցաղային հարաբերություններում:

Բայց այդ դեպքում Մոսկվան հստակ անելիք ունի Ադրբեջանի հետ, որովհետեւ Բաքուն փաստորեն Մոսկվայում տնտեսական փոքր պատերազմ է հայտարարել Հայաստանին: Իհարկե, հայությունը տվել է համարժեք հակահարված նաեւ այդ ուղղությամբ, բայց այդուհանդերձ այստեղ աչքի է ընկնում այն, որ ադրբեջանցիները մեղմ ասած թքել են ռուսական պետական կարգի եւ վարկի վրա: Բայց դարձյալ Մոսկվան փաստորեն չի համարձակվել իրերը կոչել եւ գնահատել իրենց անունով:

Թե՞ դեսպանների հետ այսպես ասած աշխատանքային նախաճաշը ուներ շատ ավելի պարզ բացատրություն. Լավրովը նրանց հետ հանդիպել է իբրեւ վերադաս, ոչ իբրեւ միջնորդ: