ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ… Ինչ դրամական օգնություն կստանան քաղաքացիները՝ բնակարան ձեռք բերելու համար

433

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր տեղեկություններ է հայտնում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների մասին․ «Վերջերս ներկայացրել էի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած կարևոր փոփոխությունների մասին:

Այժմ անդրադառնանք երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր և շահավետ ծրագրերին: Միանվագ դրամական օգնություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է 1 անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:

Ծրագրի շահառու կարող եք դառնալ, եթե`
Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ: Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`մինչև 1 մլն. դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում, երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու կարող եք դառնալ, եթե`
Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝
Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան, մինչև 2 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է 3-րդ կամ հաջորդ երեխան, մինչև 1,5 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան, մինչև 4 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է 3-րդ կամ հաջորդ երեխան»,-նշել է փոխվարչապետը :

ԱՂԲՅՈՒՐ՝https://armzone.online/2020/07/10/%d5%b0%d6%80%d5%a1%d5%b7%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%85%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/