Քոչարյանը լողավազանում երկար չի մնալու, դատվելու է․Արամ Սարգսյան․տեսանյութ
Քոչարյանի պահվածքը արժանապատիվ մարդու պահվածք չէ. Նա լողավազանում երկար չի մնալու, դատվելու է։
Հիշեցնենք, որ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահը չի մոռանում մարզավիճակի մասին ու սպորտով է զբաղվում։
Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել։ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել․ այնտեղ նա լողով է զբաղվում։
Հունիսի 19-ի երեկոյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել ու տուն վերադարձել։ Հայտնի է, որ նա պետք է ավարտի իր բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատել են մայիսի 12-ին։
«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին», — գրված է լուսանկարին կից։