Այս պահին Ջավախքի Ախալքալաք քաղաքում տեղի է ունենում ջավախահայերի խաղաղ ցույցն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Ջավախքում ապրող հայերը մտահոգ են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին կատարվածով: Երեկվանից Ջավախքում ապրող երիտասարդները սոցիալական տարբեր
հարթակներով կոչ էին անում միանալ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվող խաղաղ ցույցին:
Այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել եւ իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին:
Ուղիղին կարող եք JNEWS.ge-ի ֆեյսբուքայն էջի միջոցով:
Լուսանկարները jnews.ge-ի
Հիշեցնենք, որ այս օրերին ադրբեջանական ագրեսիան արտահայտվում էր, ոչ միայն հայ- ադրբեջանական սահմանին, այլև մոսկվայում, որտեղ ադրբեջանցիները փորձում էին ճնշում գործադրել հայ առևտրականների վրա։ Դրան ի պատասխան ոտքի կանգնեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին ու հայերին, այլև ամբողջ աշխարհում ուր կա հայ ու հայկական համայնք։