Աշոտ Բլեյանը և Վիգեն Ավետիսը բերման են ենթարկվել ոստիկանություն, կազմվել է արձանագրություն (Տեսանյութ)

223

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և Կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին։

«ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար», — գրված է կրթահամալիրի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հաղորդեցին, որ Մխիթար Սեբաստացի կրահամալիրի տարածքից բերման է ենթարկվել 3 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Այժմ բերման ենթարկվածները ոստիկանության Շենգավիթի բաժնում են, կազմվում է արձանագրություն։