Վաղը լրանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝
Աշոտ Փաշինյանի պարտադիր զինվորական ծառայության մեկնելու 2 տարին:
Հիշեցնենք, կրտսեր Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ դիմում էր գրել իր ծառայությունը Արցախում՝
Պաշտպանության բանակում անցկացնելու համար:
Երկու տարիների ընթացքում շատ լուսաբանվեց վարչապետի որդու ծառայությունը, նշվեց, որ հաճախ է Աշոտ Փաշինյանը արձակուրդ գալիս,
եղան նաև ծառայակիցների արձագանքները, թե Աշոտը պարկեշտ է ու ծառայում է իր զինակիցներին համահավասար:
Վարչապետի որդու զորացրվելու մասին լուրը փոձեցինք ճշտել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից,
ով նախ ասաց, որ պետք է Պաշտպանության բանակից պարզել, ապա հավելեց, որ կարծում է
անվտանգությունից ելնելով նման տեղեկությունները նախապես չեն հանրայնացվում: