Ուշադրություն. Հայ դիրքապահները սահմանից կարևոր ուղերձ են ուղարկել հայ ժողովրդին

464

Առավոտյան հանրայնացվեց, որ մեկնարկած զորացրման գործընթացին զուգահեռ կան զինծառայողներ, ովքեր դիմել են զինծառայության վերջնաժամկետը երկարացնելու առաջարկով: Դրան հաջորդել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ուշագրավ նյութի հանրայնացումն իր էջում:

Նա կարճ տևողությամբ մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ սահմանապահ հայ զինծառայողներն իրենց ուղերձն են հղել հայաստանցիներին: Նրանք հայտնել են, որ դիրքերն ու սահմաններն անառիկ են, իսկ իրենք ամրակուռ են հայոց լեռների նման:

Նրանք հորդորել են հայերին ամուր մնալ, զբաղվել իրենց առօրյա գործերով ու հոգսերով՝ առանց մտածելու սահմանային իրավիճակի մասին, քանի որ իրենք դիրքերում են:

Ինչպես երևում է նյութից, զինծառայողների կողքին է հոգևոր դասի ներկայացուցիչ: Հատկանշական է, որ մեր ազգային նկարագրին խիստ բնորոշ է հատկապես օրհասական պահերին հոգևոր ու պաշտպանական, ուժային դասի ներկայացուցիչների համագործակցությունն ու միասնությունը:

Շատ հոգևորականներ այս օրերին դիրքերում են և իրենց ներկայությամբ ուժ ու եռանդ են ներշնչում հայրենիքը պաշտպանողներին: Ստորև ներկայացնում ենք հայ դիրքապահների ուղերձի տեսագրված նյութը:

Մեր տղերքը

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Понедельник, 20 июля 2020 г.