«Շքեղ հայուհի». Սոֆի Դեւոյանի համացանցի քննարկման առարկա դարձած սպորտային կերպարը

175

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սպորտային հագուստ է կրում, որն ընդգծում է սլացիկ կազմվածքը։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել է ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել բնական շպարով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շքեղ գեղեցկուհի, հայուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր մեքենայի մեջ։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Սոֆին արձակել էր գանգուր վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Սոֆիի կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Պարուհին մեկնաբանություններում գրել էր․ «Խուճ»։