Հրազդանում փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել տանտիրուհու դին

186

Հուլիսի 19-ին, ժամը 19:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան
քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և
հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վալյա Դ․-ի (ծնված 1940 թ.)
դին: