Լրագրողների հետ կայացած ասուլիս ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողի այն հարցին՝ որ ադրբեջանցի փորձագետները առաջ են քաշում թեզ, թե Հայաստանը ցանկանում է հարվածել Ադրբեջանով անցնող միջազգային էներգակիրներին , ասաց.
— Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո դա նոր քարոզչական թեզ է արտաքին աշխարհին ուղղված։ ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես , բայց երբեք չեն ունեցել եւ չունեն նման ցանկություն, դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։
Որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ասեմ, որ այո տեխնիկապես ՀՀ զինված ուժերը վաղուց ունեն նման հնարավորություն, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք եւ դա հայեցի չի ոչ մի պարագայում։ Ուրեմն մենք ասում ենք, որ էս տարածաշրջանում անցնող նավթագազամուղները, որոնք որ ունի
Ադրբեջանը, միջազգային ընկերությունում են պատկանում, թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության երաշխավոր է եւ ոչ թե սպառող։
ՀՀ — ն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց ապահովությունը քան որեւէ մեկը այս տարածաշրջանում