Էդքան աղբը չտեսա՞ք, իմ գցածը տեսա՞ք. ԱԺ պատգամավորը հայտնվել է տհաճ իրավիճակում

369

ԱԺ «Իմ քայլը» խմբակցւոթյան պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Սևանի մայրուղով անցնում եմ ու մեկ էլ տեսնեմ մի քանի մեքենա է կանգնած և մեքենայի կողքին մի քանի երիտասարդ ուրախ ֊ զվարթ։ Առաջին հայացքից փառահեղ է, քանի որ երիտասարդները ուրախանում են, բայց երկրորդ հայացքից ամեն ինչ փշրվեց։Երիտասարդներից մեկը ձեռքի շշով ջուրը դատարկեց ու շպրտեց խոտերի մեջ։ Բնականաբար ընթացքս ընդհատվեց։ Ես հետ եմ գնում դեպի երիտասարդներ, իսկ մի քիչ հեռու կանգնած ոստիկանները ազդանշան են տալիս, որ ճանապարհն ուղիղ է հետ մի գնացեք։ Հա այն որ ինքը անտեսել էր էդ պահը դեռ համարեն անուշադրության, բայց ես էլ անտեսեցի ազդանշանը և հասա մեքենաներին.
֊ Բարև ձեզ, ներեցեք ձեզանից ո՞ր մեկը դատարկ տարրան նետե՞ց։
Խառնված իրար նայեցին՝ մեկն արձագանքեց։
֊Ես, խի՞ ։
֊ Անհարմար չզգացի՞ք ձեր արածից։
֊ Էդքա՜ն աղբը չտեսաք իմ քցածը տեսա՞ք ։
֊ Չէ՛, չտեսա, քանի որ գիտեմ բոլորը Ձեր նման են մտածել ու աղբը շպրտել, ես կանգնում եմ այստեղ մինչև Ձեր քցածը հանեք։
֊ Էդ ո՞նց ։
֊ Չհասկացա՞ք, ասեցի կանգնում եմ այստեղ մինչև…

Խոսքս կիսատ է թողնում.
֊Տիկին էդ ի՞նչ ձև եք խոսում, ինչ է նշանակում չհասկացաք, խի՞ եք վիրավորում։
֊ Հասկացա՜ք, ֊ արդեն տոնս փոխած, -Դե աղբը հանե՛ք։
Հետո նկատեցի կանանց, ովքեր մեքենայի պատուհանից նայում էին, ասացի.
-Գոնե իրենցից անհարմար զգայիք։ Բայց հետո հասկացա, որ այնքա՜ն սխալ դիտարկում էր վերջինը, որ եթե այդ արժեհամակարգի կրող լինեին, ապա այդ վիճակը չէր լինի։
Ասածս ինչ է. օրերով մեր հերոս տղաների կենացն ենք խմում, ովքեր արյան գնով պահում են էս երկիրը խոզերի ներթափանցումից, շարունակությունը մտորեք…
Մոնթեյի խոսքը տեղին է. « Կենացս մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»։
Դժվարը տղեքն անում են՝ ամենահեշտը մնացածով անենք։