Դժբախտ դեպք Երևանում․ լոգարանում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

171

Հուլիսի 19-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազնգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել Միխաիլ Գ․-ի դին (ծնված 1982 թ․)։