«Ֆորտ Բոյարդի» Պասմյուրայի և Պասպարտուի անձնական կյանքը: Ինչպիսի տեսք ունեն նրանց կանայք

178

«Ֆորտ Բոյարդ» շոուն հայտնի է ամբողջ աշխարհում: Աշխարհով մեկ շատ հայտնիներ են փորձել իրենց ուժերը այս ամրոցի պատերի ներսում: Այս շոուն չունի իր նմանը և սիրված է տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից: Իսկ Ֆորտի տիրոջ օգնականները շատ շուտով անհավանական հայտնիություն ձեռք բերեցին: Նրանք գիդերի դեր էին տանում, որոնք օգնում էին մասնակիցներին: Պասպարտուն և Պասմյուրայը, ում կյանքին է այսօր անդրադառնում EnterTrain-ը, աշխարհով մեկ բազմաթիվ երկրպագուներ ունեն: Սակայն նրանց անձնական կյանքի մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ:

Քչերը գիտեն, որ Պասպարտուն ածական անուն է միայն: Նրա իսկական անունը Անդրե Բուշե է: Բացի «Ֆորտ Բոյարդից», տղամարդն աշխատում է նաև Փարիզի մետրոպոլիտենում: Իր միակ սիրուն և կյանքի ուղեկցին Անդրեն հանդիպել է դեռևս 10 տարի առաջ: Այս երջանիկ զույգը երկու երեխա ունի: Հարկ է նշել, որ Անդրեի երեխաներից մեկը ժառանգել է հոր հիվանդությունը՝ ախոնդրոպլազիան: Բուշեն հիմա 52 տարեկան է, բայց նա առույգ է և էներգիայով լի, այնպես որ դեռ երկար տարիներ կշարունակի ուրախացնել շոուի երկրպագուներին իր ներկայությամբ:

Պասպարտուի օգնականի՝ Պասմյուրայի անունն իրականում Էնթոնի Լյաբորդ է: Նա 37 տարեկան է, իսկ նրա հասակը 120 սմ է: Չնայած դրան, Էնթոնին նույպես գտել է իր երջանկությունը: Նրա կինը սովորական հասակով գեղեցիկ ֆրանսուհի է: Իր անձնական կյանքը տղամարդը խնամքով թաքցնում է, այդ պատճառով նրա մասին շատ բան հայտնի չէ: