Հաագայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց. Նրանք վանկարկում են՝ «Artsakh is Armenia» (Արցախը Հայաստան է), Ստեփանակերտ-Արցախ, Շուշի- Արցախ, Հադրութ- Արցախ, Մարտունի- Արցախ, Մարտակերտ- Արցախ, Բերձոր-Արցախ, Ակնա-Արցախ, Վարանդա-Արցախ, «Ալիեւ տեռորիստ», «Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան», «Դուխով»:
Ապա հայերը սկսեցին երգել հեղափոխության երգերից մեկը. «Հայեր ջան դուխով», ապա նաեւ «Հայեր միացեք» երգը:
Ցուցարարներից մեկը նշեց. «Եկել ենք ասելու, որ չփորձեք մեր ազգի հետ խոսել պատերազմի լեզվով, դադարեցրեք տեռորիզմը, դադարեցրեք ագրեսիան»:
Հայ ցուցարարները Ադրբեջանի դեսպանատնից որոշակի հետավորության վրա են, իսկ դեսպանատան դիմաց հավաքված են ադրբեջանցիները, որոնց ձեռքին կան Ադրբեջանի դրոշներ: Նրանց վանկրկումները հեռավորության պատճառով լավ չի լսվում:
Ցուցարարների երկու խմբի միջեւ կանգնած են ոստիկանները: