Ինչպես է անցել գիշերը սահմանամերձ Մովսես համայնքում. մանրամասներ

264

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում այս գիշեր եղել է հարաբերական անդորր: Այս մասին ArmLur.am– ի հետ զրույցում ասաց Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղում ամեն ինչ կարգին է, գյուղում ամենեւին էլ խուճապային տրամադրություն  չկա:

«Ամեն ինչ նորմալ է, կոնկրետ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Մենք շատ ուժեղ ենք, եւ ոչ մեկը չի կարող մեզ մեր տներից հանել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն: