Հենց նոր զանգ ստացա Երևանի Արմեն Հովհաննիսյանի անունը կրող թիվ 194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանից։
Ի դեպ, սահմանամերձ շրջանների երեխաների հետ իրականացվող ծրագրերի մեր ակտիվ մասնակիցն է, ինչպես նաև իրենց դպրոցով ակտիվ բարեկամական կապ են պահպանում Ազգ֊Բանակ ծրագրերում։
Այսօրվա զանգն էլ հետքրքիր և սրտացավ ծրագրի իրականացման համար էր։
Տիկին Նունեն, իր ծնողա֊ուսուցչաաշակերտական կազմով, պատարաստ են դպրոցը գիշերակացով տրամադրել սահմանի երեխաներին ամառային ճամբար կազմակերպելու համար։
Եկեք միավորվենք, ամենքս մեր լուման ունենանք և գյուղերից երեխաներին գոնե մեկ շաբաթով հյուրընկալենք մայրաքաղաքում։
Իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները համավարակի իրավիճակից ելնելով: