Տեսեք թե ինչպես է անցել Լիդուշիկի 21-ամյակը

315

Երգչուհի Լիդուշիկն օրեր առաջ նշել է ծննդյան 21-րդ տարեդարձը, թեև շատերը մինչ այսօր հատկապես սիրում եւ լսում են երգչուհու մանկական կատարումները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լիդուշիկը պատմել է 21-ամյակի անակնկալ նվերի եւ իր զգացողությունների մասին:

«Տարեդարձս նշել ենք ընտանիքիս անդամների հետ միասին, քաղաքից դուրս ` Դիլիջանում: Ուղղակի մի քիչ կտրվեցինք Երեւանյան աժիոտաժից, որպես այդպիսին հատուկ պատրաստություններ չենք տեսել, պարզապես վերցրել էինք տոնական տորթ, մոմերը փչեցի եւ այդպես օրս անցկացրեցի ընտանիքիս հետ միասին: Առհասարակ ինձ մոտ միշտ ամեն ինչ որոշվում է հենց ամենավերջին պահին, եւ այս անգամ էլ այդպես հանկարծակի որոշեցինք քաղաքից դուրս գալ: Ես այն աղջիկների նման չեմ, որ մի ծնունդնն ավարտվում է արդեն մտածում են մյուսի մասին, ինձ մոտ դա դժվար է ստացվում »,-նշում է երգչուհին, միաժամանակ հավելելով, որ տարեդարձին հատուկ պատրաստությունների սովորություն չունի:

Անդրադառնալով նվերներին՝ Լիդուշիկն առանձնացնում է հատկապես ծնողների մատուցած անակնկալ նվերը. «Ծնողներս ինձ համար պատվիրել են դաշնամուր, իմ սենյակին համապատասխան գույների մեջ, իհարկե մենք տանը դաշնամուր ունենք, սակայն սա ավելի հարմար տարբերակ է, քանի որ ականջակալներով է, նեղություն չեմ տա ընտանիքիս անդամներին տանը եւ շատ կարեւոր է հատկապես դասերիս առումով»:

Մեզ հետ զրույցում երգչուհին անկեղծանալով նշում է, որ իր կյանքում յուրահատուկ եւ կարեւոր տեղ է զբաղեցնում 20-ամյակի տարեդարձը, քանի որ այն նշել է Փարիզում` Էֆելյան աշտարակի գագաթին:

«Իմ ծննդյան տարեդարձները նշվել են դեռ փոքր տարիքից․ կար մի ժամանակ, որ ծննդյանս օրը նշում էի հենց ժողովուրդի հետ, օրը համընկնում էր ինչ-որ շնորհանդեսի կամ մենահամերգի հետ, եւ արդեն սովորություն էր դարձել, որ պետք է ծնունդս նշեմ ժողովրդի հետ: Ուղղակի 21-ը տարբերվում է նրանով, որ արդեն հասկանում ես, որ հաջորդ տարի 22 տարեկան ես դառնալու, արդեն մեծանում ես։ Ինձ համար 20 տարեկանն այդքան տպավորիչ չէր , ինչքան 21-ը, քանի որ արդեն գիտակցում ես, որ մեծանում ես, ավելի հասուն ես դառնում»,-ասում է նա:

Լիդուշիկի խոսքով` դեռ փոքր հասակից իր բոլոր երազանքներն ու նպատակներն իրականություն են դառնում. «Միայն փորձում եմ չկորցնել աշխատասիրությունս, սերը իմ գործի հանդեպ կկրկնապատկեմ եւ կհասնեմ այն ամեն ինչին, ինչին այդքան ձգտում եմ»: