Ահա, թե իրականում ով էր ադրբեջանցի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, ում մերոնք խփեցին, ու ինչ կապ ուներ նա 2016-ի Ապրիլյանի հետ.. մեր տղերքը լուծեցին վրեժը

713

Ադրբեջանցի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը նույն այն զինվորականն էր, ով 2016 թվականի ապրիլին մասնակցում էր Թալիշի դեմ իրականացվող գրոհին: Սա այն հրամանատարներից մեկն է, ով սեփական ժողովրդին նաև 2016 թվականին դարձրեց կենդանի թիրախ, քանի որ հրանոթները հենց իր ու իր նման այլ գեներալների հրամանով շարվեցին գյուղացիների տների բակերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակոցից հետո ամբողջ աշխարհին հայտարարեն, թե հայերը իրենց կոտորում են:

Մեր Թալիշի դեպքերի վրեժը մեր տղերքը արդեն լուծել են, ադրբեջանցի գեներալը այլևս ոչնչացված է: Նրա հետ ոչնչացված են նաև իրեն ուղեկցող հրամանատարական կազմը, ովքեր գնացել էին, որպեսզի տեղում ղեկավարեն արդեն իսկ ձախողված իրենց գործողությունները: Ու ընդհանրապես տարօրինակ չէ, որ հենց Հաշիմովի այցից հետո մեզ հասանելի դարձան նույն մարտական ձեռագիրը ունեցող գործողությունների կադրերը: Սրա հրամանատարությամբ կրկին հրետանին շարվել է գյուղացիների հարևանությամբ, կրկին ադրբեջանական ահաբեկիչների բանակը, որպես վահան ընտրել է սեփական ժողովրդին ու թաքնվում է նրանց հողամասերում:

Սրանց վրա միայն տարածքներ կորցնելնա ազդում, թքած ունեն ամենահետաքրքիր մարդկային կորուստի վրա: Հայկական դիրքերի կամ բնակավայրերի վրա իրականացվող ցանկացած գրոհ ստանալու է ամենածանր պատասխանը, ցանկացած կրակային կետ ոչնչացվելու է հաշված րոպեների ընթացքում: