Տեսանյութ. Այս հրաշք փոքրիկը՝ Դավիթ Պետրոսյանն է, գինեսի գրքի եռակի ռեկորդակիր է . Տեսեք թե է ինչ է անում նա

155

Այս հրաշք հայ տղան Դավիթ Պետրոսյանն է։ Նա գինեսի գրքի եռակի ռեկորդակիր է:
Նա դեռ հինգ տարեկան է, Բայց արդեն իր յուրահատկության շնորհիվ դրդել է,

որ ամբողջ աշխարհը ճանաչի և հիանա իրենով։ Տղայի փոքրիկ մարմնում կա անսահման կամք և ուժ։ Դրա վառ ապացույցն այն է, որ Դավիթ Պետրոսյանը սահմանել է ռեկորդ`

հրելով 1,8 տոննա քաշ ունեցող մեքենան։ Փոքրիկ Դավիթը ոչ միայն յուրահատուկ փոքրիկ է, Այլ նաև անասելի մեծ հայրենասեր, ով հիանում է իր ժողովրդի հերոսներով և ճանաչում նրանց։ Այդ է պատճառը, որ իր ռեկորդներից մեկը նա նվիրել է հերոս Աբաջյան Ռոբերտին: Բացի այդ Դավիթ Պետրոսյանը սպորտի մեծ սիրահար է,նա ունի իր սիրելի սպորտաձևերը

և սպորտսմենները։ Այս Բնագավառից և երազանքներից խոսելիս ռեկորդակիրը շեշտում է, որ իր երազանքն է հանդիպել Արթուր Ալեքսանյանին, ով իր սիրելի մարզիկներից մեկն է։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.