Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի զոհերի մասին վերջին տվյալներն է հայտնում

464

Ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմն ունի 4 կորուստ.

«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, և այլ սպաներ, շարքայիններ»։

Այս մասին ասել է Արծրուն Հովհաննիսյանը ճգնաժամային տեղեկատվակամ կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ այս պահի դրությամբ հանգիստ վիճակը պահպանվում է։ Արցախյան հատվածում ևս հանգիստ է եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:

«Երեկ՝ 18։00-ից սկսած, լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն։ Բայց մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաև ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում»։