ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարիներ առաջ պատահական կրակոցից մահացել է Սմբատի եղբայրը եւ իրեն անվանել են հենց եղբոր անունով. Զոհված զինծառայողի ազգականը մանրամասնում է

624

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ,

կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից է:

Մենք զրուցել ենք նրա հորաքրջող տղայի՝ Սամվել Գուլինյանի հետ: Վերջինս հայտնեց, որ Սմբատն ունի երկու եղբայր, ինքն ամենափոքրն էր:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սմբատի մայրը Ճամբարակում ուսուցչուհի է: Մեզ հետ զրույցում նրանց ընտանիքին ճանաչողները մի հետաքրքիր պատմություն պատմեցին:

Տարիներ առաջ պատահական կրակոցից մահացել է Սմբատի եղբայրը եւ իրեն անվանել են հենց եղբոր անունով:

Պաշտոնական տվյալների համաձայն, հայկական կողմի զոհերը չորսն են:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

ԱՂԲՅՈՒՐ՝https://mediabloge.ru/2020/07/14/%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d6%80%d5%a1/?fbclid=IwAR00fwgoA-946fWx8C71-TeZHH0KrPDo6J260NN_40VP-6bYiOkuwhRn6nM