Գրավիչ. Անահիտ Սիմոնյանի լողափնյա կերպարը

355

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է լողափին։ Անահիտ Սիմոնյանը սեւ տոպ է կրում, ջինսե շորտ։ Նա արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Տրամադրություն»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Անահիտը պատկերված էր որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դիլիջանում։ Երիտասարդ մայրիկը կարմիր շորտ էր կրում ու սպիտակ շապիկ, որոնք համադրել էր թրենդային պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկները։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Անահիտ Սիմոնյանը։