ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է տեղի ունեցել Տավուշի սահմանին. ինչ կորուստներ ու ձեռքբերումներ ունեցանք երկօրյա պատերազմում

285

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանը լարված է. պարբերաբար ադրբեջանական կողմից սադրանքներ են տեղի ունենում: Այսպիսով, ինչ է տեղի ունեցել այս երկու օրերին, ինչ կորուստներ և ձեռքբերումներ է ունեցել հայկական կողմը երկօրյա պատերազմում:

Նախ հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար վերսկսում էր հրետանակոծությունը, որոնք բոլորը թիրախավորվել են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով եւ լռեցվել: Երեկ էլ ադրբեջանական ԶՈւ-ն նաեւ 82 եւ 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չեն եղել, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

Այս երկու օրերի ընթացքում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական կողմից  զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրային զինծառայողի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 5 վիրավորի մասին: Հայակական կողմը նաեւ հայտնել է, որ խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

Բացի այդ, հայկական  զինված ուժերը Տավուշում նոր դիրք են ազատագրել՝ Ղարադաշը, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի: Այսպիսով, նախկինում Բերդ քաղաքը ռմբակոծող դիրքն այժմ  հայտնվել է մեր բանակի հսկողության ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում