Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը, ինչպես արդեն պատմել ենք, սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ամուսիններն այս օրերին շարունակում են սոցցանցային իրենց էջերում Արփիի գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող նոր լուսանկարներ հրապարակել, իսկ երկրպագուների բուռն արձագանքը չի ուշանում:):
Հունիսի 20-ին նրանք համերգային հատուկ երեկոյի ընթացքում հայտնեցին, որ որդի են ունենալու, երգիչն էլ ապագա փոքրիկին նվիրված օրորոցային կատարեց, որը հեղինակել են Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը:
Նոր ֆոտոշարքը տարածելիս Միհրանն օգտագործել է «Երեքով» խորագիրը, իսկ Արփին ընտրել է «Միասին» արտահայտությունը:


