Մաշա Մնջոյանն «Ավստրալիայի ձայն»-ի կիսաեզրափակչում է

254

Մաշա Մնջոյանը Թինա Արենայի «Chains» երգով այսօր հաղթահարեց Ավստրալիայի «Ձայնը» նախագծի «The Showdowns» փուլը. երգչուհին կիսաեզրափակչում է: Այս փուլում յուրաքանչուր մարզչի թիմում մրցելու են երկուական մասնակից:

Ավստրալիայի «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլը կհեռարձակվի վաղը՝ ավստրալական 9-րդ ալիքի ուղիղ եթերում: