Հայկական զինուժը վերցրել է Թովուզի շրջանի Ղարա Դաշ կոչվող բարձունքը․ ոչ պաշտոնական․ Լուսանկար

168

Սոցցանցերում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ենթադրաբար հայկական զինուժի վերցրած նոր դիրքն է։ Ըստ Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարի ՀՀ զինծառայողները հակառակորդից նոր տարածքներ են վերցրել` Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող Սև սար (Ղարա Դաշ) կոչվող բարձունքը: «Վերևի նկարում այդ բարձունքից դեպի Թովուզի շրջանի խորքը բացվող տեսարանն է, նկարը արված է մեր տղաների նոր դիրքերից, իսկ ներքևի նկարում այդ բարձունքն է` Ադրբեջանի կողմից», – նշված է գրառման մեջ: