«Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի.. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը» Մարգարիտ Եսայանի սկանդալային գրառումը

377

Մարգարիտ Եսայանը գրում է իբրև թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը. «Սիրելի հպարտ քաղաքացիներ, երկու տարի առաջ ձեր աջակցությամբ/և, ոչ միայն՝ ձեր/, ես զավթեցի իշխանությունը, ես խոստացա վերացնել արագաչափերը, կարմիր գծերը, ԵԱՏՄ-ից երկիրը հանել, գազի գինն իջեցնել, բոլորիդ կյանքը դարձնել ավելի լավը, ավելի բարեկեցիկ և ավելի արդար, ես խոստացա, որ դուք լավ կապրեք, որ երջանիկ կլինեք, որ ահռելի ներդրումներ կգան Հայաստան, որ Արցախը կնստի բանակցությունների սեղանին, որ մեր հարևան պետությունները մեզ կհարգեն, որ կոռուպցիա և հովանավորչություն չի լինի, որ ԱԺ-ն ախոռ չեմ դարձնի, որ նախարարները և պաշտոնյաները ձեզանից լավ չեն ապրի, որ բյուջեն միայն ձեր՝ շարքային քաղաքացիների շահերին կծառայի, մի խոսքով, ես լիքը խոստումներ տվեցի․․Բայց՝ հայտնվեցի կոտրած տաշտակի առաջ, որովհետև իմ ոչ մի խոստում ես չեմ կատարել, և զբաղված եմ եղել իմ ընտանիքի և հարազատների բարեկեցությամբ, մաքսանենգությամբ, տեռորով, խաբեությամբ․․․

Ես հասկացա, որ վարչապետ լինելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ․․Ուստի, ես խնդրում եմ, մերժեք ինձ, աղաչում եմ, մերժեք, գնամ մեր տուն, հանգիստ նստեմ տեղս և զբաղվեմ իմ գործով, գրեմ-մրեմ․․․Մերժեք, գնամ, քանի դեռ լրիվ չեմ խելագարվել, մարդ եղեք, մերժեք․․․

Պարտադիր պիտի մերժեք ինձ, քանի որ անցավ երկու տարի և ես իմ ոչ մի խոստումը չեմ կատարել, ինքս անգամ հոգնել եմ իմ իսկ սուտ խոստումներից, դուք չեք հոգնե՞լ, ախր անձամբ եմ ասում, որ ձեզ խաբել եմ,ախր, սիրելի հպարտներ, հասկացեք վերջապես, դուք չարաչար սխալվեցիք ինձ վարչապետ կարգելով։ Գոնե հիմա հավատացեք ինձ, իմ այս խոսքերի հետևում պատմություն կա, և այդ պատմությունը ստի, կեղծիքի, խաբեության վրա խարսխված պատմություն է։

Ուստի, չգիտեմ, թե դուք ինչ կանեք, բայց հենց հիմա ես մերժում եմ ինքս ինձ և հեռանում եմ, բարին ընդ ձեզ․․․