Բժիշկները ասացաին, որ թողնեն երեխային և չտանջեն նրա անկենդան մարմինը․ 3 րոպե անց իսկական հրաշք տեղի ունեցավ

219

Այս պատմությունը տեղի է ունեցել Ուկրաինայում, 5 տարի առաջ: Ամանորի գիշերն էր, ընտանիքը նշում էր այն ընկերների հետ միասին՝ իրենց նոր տանը, որի մասին վաղուց էին երազել: Ծնողները նստած էին խոհանոցում, իսկ երեխաները վազվզում և խաղում էին: Հանկարծ տանը համեմատաբար լռություն տիրեց:

Ռուսլանն ու Նաստյան սովոր էին, որ իրենց դստեր ծիծաղն անդադար պիտի լսվի, սակայն հանկարծ նկատեցին, որ երեխան սենյակում չէ: Վազեցին նրան փնտրելու, և երբ հայրն իջավ լողավազանի մոտ, տեսավ, որ երեխայի անշնչացած մարմինն ընկած է լողավազանի հատակին:

Ռուսլանը սկսեց երեխային արհեստական շնչառություն կատարել, իսկ ընկերները շտապօգնություն կանչեցին…10 րոպեից եկան բժիշկները: Նրանք մի կողմ տարան Ռուսլանին, իսկ Ալեսյայի մոտ մահ գրանցեցին: Հայրն իջել էր ծնկի և խնդրում էր բժիշկներին մի բան անել, փրկել երեխային:

Սակայն վերջիններս միայն կարողացան ոստիկանություն կանչել: Այդ ժամանակ Ռուսլանը նորից սկսեց արհեստական շնչառություն կատարել՝ ընթացքում երեխայի կրծքավանդակին սեղմելով:Բժիշկները խնդրում էին չտանջել երեխայի մարմինը, քանի որ միևնույնն է, աղջիկն արդեն մահացած է:

3 րոպե անց Ռուսլանը զգաց, որ փոքրիկի սիրտը զարկում է: Բժիշկները չէին հավատում սեփական աչքերին, սակայն այդ պահին պնդում էին, որ երեխան լիարժեք հաշմանդամ է լինելու:

Ալեսյան կոմայի մեջ էր: Նրան տեղափոխեցին Մոսկվայի լավագույն կլինիկան, որտեղ էլ աղջիկն ապացուցեց, որ ինքը շատ ուժեղ է: Ժամանակի ընթացքում երեխան լիովին ապաքինվեց: Ողջ երկիրն էր հիանում Ռուսլանով, ով այժմ վայելում է իր սիրելի դստեր ներկայությունն իր կյանքում:

աղբյուր՝http://wompos.ru/%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A1%D5%BD%D5%A1%D6%81%D5%A1%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%A9%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/?fbclid=IwAR0oBL0CAFwKzN6vgJVk9S-I3o2x19xxUtNUSp39zWJPRA6UE2n-fy68T74