Համացանցը ցնցված է հայտնի էքստրասենսի՝ կորոնավիրուսի նահանջի վերաբերյալ հայտարարությունից: Նելլի Սահակյան

356

Aravot.am-ը հրապարակել է հարցազրույց՝ Նելլի Սահակյանի հետ, որտող ասվում է.
Դուք օժտված եք էքստրասենսոր հատկություններով, բայց ձեր և ձեր գործընկերների գոյությունը գիտականորեն ապացուցված չէ։

Այդուհանդերձ, էքստրասենս անվանում են այն անձանց, ովքեր հայտնում են, որ օժտված են էքստրասենսոր հատկություններով։ Ինչպե՞ս է ձեզ մոտ արտահայտվում այդպիսի օժտվածությունը։ – Ես տեսնում եմ, զգում եմ, լսում եմ, երբեմն նույնիսկ հոտառությամբ «ընթերցում» մարդկային ճակատագրերը։

Այսօր ոչ միայն մենք, այլ նաև ողջ աշխարհն է տառապում նոր հիվանդությունից։ Հետաքրքիր է՝ ստեղծված իրավիճակը դուք տեսե՞լ էիք, զգացել կամ գուշակել, քանի որ ձեր «ծառայությունների մատուցման» ցանկում է նաեւ հիվանդությունների «ախտորոշումը»։

Այո, 2019թ. աշնանը զգացել եմ, որ 2020-ը լինելու է մարդկության համար բարդ շրջան, բայց ոչ թե հիվանդության, այլ ապրելակերպի, տնտեսական վատթարացման շրջան։ Այդ մասին ես ասել եմ շրջապատիս։

Շատերը այս արհավիրքը կապում են Աստծո հետ, մինչդեռ կորոնավիրուսը աստվածային պատիժ չէ, այլ մարդկային գործոն՝ քաղաքական նպատակներ հետապնդող՝ թուլացնել մի քանի պետությունների տնտեսությունը։

Իսկ մարդկության համար այդ չարիքը դարձի գալու, իրենց արարքները վերլուծելու և գնահատելու շանս է։
Ձեր խոսքերով՝ դժվար շրջանի ավարտը տեսնո՞ւմ եք։

Յուրաքանչյուր փորձություն՝ լինի դա մարդկային գործոնով պայմանավորված, թե երկնային ուժերի, ունի տրամաբանական ավարտ։ Ստեղծված վիճակը առավել շուտ կավարտվի, եթե մարդկությունը համախմբված աղոթք անի ամեն օր։

Այդպիսի ճանապարհով դրական էներգիա կուղարկի առ Աստված և կստանա Աստծո օրհնությունը։ Այսօր բնությունը շատ է ծանրացած մարդկային վատ արարքներից և մտքերից։ Դա ևս մի պատճառ է, որ երբեմն հանգում ենք նաեւ այսպիսի դրությունների։

Այլ ձև ասած՝ օրինակ, երբ մարդը թույլ իմունիտետ է ունենում, հիվանդանալու, վարակվելու հավանականությունն առավել հավանական է լինում։ Նույնն է եւ բնությունը. ինչքան վերջինս և մարդկային հոգին մաքուր լինեն, այնքան անխոցելի կլինենք։

Մի խոսքով, եթե մենք ճիշտ կերպ պայքարենք, ինչպես ասացի, ուրեմն այս ամենը կնահանջի։ Ըստ իս՝ 11-րդ ամսին՝ նոյեմբերին ։ Ասածս վերաբերում է Հայաստանին։

աղբյուր՝https://armzone.online/2020/07TDOZKDxsIc3nqVLZfWEO8MonYY