ԿԱՐԵՎՈՐ․ Այս նշանները փաստում են, որ արդեն վարակվել եք կորոնավիրուսով և բուժվել․ Եղել եք անսիմպտոն.

249

Կորոնավիրուսով վարակված և ախտանիշներ ունեցող մարդկանց 40 տոկոսը հիվանդությունը թեթև է տանում, ևս 40 տոկոսի մոտ թոքաբորբ է առաջանում, 20 տոկոսի դեպքում էլ հիվանդությունը ծանր և ծայրահեղ ծանր ընթացք է ստանում: Երկուշաբթի օրը պարետատան նիստից հետո այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարգսյանցը:

«Ցավոք, այս վարակը ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն, որ նաև խանգարվում է զանազան օրգանների արյան մատակարարումը, այսինքն՝ զարգանում են տրոմբեր բավականին մեծ տոկոս դեպքերում, ինչը բերում է մի շարք օրգանների՝ ոչ միայն թոքերի, այլ նաև դա կարող են լինել երիկամները, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը, ուղղակի խանգարվում է նրանց արյան մատակարարումը, այսինքն՝ զարգանում են ինսուլտներ», — նշեց Սարգսյանցը:

Վարակաբանը ներկայացրեց մարդու օրգանիզմի կորոնավիրուսի ներթափանցման ընթացքը. — «Վիրուսը ներթափանցում է, ինչպես բոլորս գիտենք, շնչուղիներով հիմնականում, և հենց շնչուղիներն են, որոնք հանդիսանում են վիրուսի համար հիմնական թիրախ: Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին, և որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն՝ կարող է զարգանալ թոքաբորբ»:

Նարինե Սարգսյանցը քաղաքացիներին կոչ արեց վստահել բժիշկներին և ինքնաբուժությամբ չզբաղվել. — «Խնդրում եմ՝ խստագույն հետևել, վստահել ձեր բժիշկներին: Այսօր մի մասը մեր պացիենտների բուժվում է առաջնային օղակում, առաջնային օղակի բժիշկների հսկողության [տակ], և արդեն հմտացել են նրանք այս հարցում: Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին»:

Հայաստանը կորոնավիրուսից կփրկվի հակահամաճարակային երեք՝ դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պարզ կանոններին հետևելով միայն, քաղաքացիներին կոչով դիմեց Մարսելից Երևան ժամանած ֆրանսիացի բժիշկների երկրրոդ խմբի ղեկավար Լորան Փափազյանը, ով նաև ղեկավարում է Մարսելի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքը:

«Պատիվ եմ ունեցել հանդիպել հայ մասնագետներին, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն, սակայն արդեն ուժասպառ են: Կոչ եմ անում բոլորիդ պահպանել կանոնները՝ դրանք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում», — ասաց ֆրանսահայ բժիշկը:

աղբյուր՝https://www.azatutyun.am/a/30697968.html