Դերասան Սարգիս Գրիգորյանը հանդես էի եկել հայտարարությամբ, որ եթե թույլ չտան աշխատել, ապա կհեռանա երկրից։ Գոհար Քոսյանը անդրադառնալով նրա հայտարարությանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Ոռնացող մի ցավ կա ամեն մարդու սրտի մեջ, ով գտնվում է իր հայրենիքից դուրս ու այդ դրսում հայը ահռելի պայքար է տանում իր՝ ՅԱՆ-ը բարձր ու անբ իծ պահելու գործի մեջ։ Այժմ հազարավոր տաղանդավոր անձանց կողքին ՝ Սարգիս Գրիգորյան, դուք որպես դերասան, ունեք բավականին լուրջ գնահատական ու ինքներդ ձեր ձեռք բերումները չգնահատելով հայտնում եք , որ կգնաք պետությունից։
Է գնայիք ,սուս և փուս գնայիք, ինչպես գնացել էին հազարավոր սովի՝ բառիս բուն իմաստով մատնված անձիք ։ Դեռ Հայաստանում եք, քանզի սա էլ մի կերպար է ,որ խաղացիք, դուք ձեր շքեղ առանձնատունը կյանքում չեք թողնի և գնա վարձով բնակվելու, դուք չեք դիմանա օտար փողոցների մեջ անցորդների անտարբեր հայացքներին , ձեր որակը չի հաշտվի չերկրպագվելուն ։
Գնացեք, որ կարոտի և անզորության ցա վի ոռ նոց զգաք ,որ վերջապես հասկանաք ՝պետության վրա մատ թափ չեն տալիս ։ Եկեք փոխվենք տեղերով ՝ դուք իմ պայմաններում բնակվեք ես ձեր՝ ծայրահեղ ծանր պայմաններում ։