էսօր էս գոզոտի պաշտոնական էջի մասին փոստ արեցի, որտեղ մասնավորապես անդրադարձա իմ ընկերներին,որոնք հավանել էին կոբրայի էջը:
Այո ,այսուհետ լինելու եմ կոշտ ու վճռական,ոչ մի փոխզիճում,ոչ մի ընկեր ոչ մի բարեկամ: Շարժվելու եմ Друг моего врага мой враг սկզբունքով: 2օրից դրա էջը հավանած բոլոր ընկերներս կդառնան ՙՙչընկեր՚՚ ու կարգելափակվեն հավիտենս հավիտենից 🙂
Ուզում եմ նաև մի բանի մասին պատմել,որը հայտնաբերեցի այսօր ՝ զրուցելով իմ մի քանի ընկերների հետ,որոնք ՙՙհավանել՚՚ էին ռոբի էջը,բայց շոկի մեջ էին և չէին կարողանում հիշել այդ մասին: Հավանաբար նախկինում էջն ունեցել է այլ անուն, և հետո միան էջը դարձելա ռոբի էջ ու մարդիկ ինքնստինքյան դարձել են ռոբի ԱՋԱՐԱԿԻՑ 🙂
:
Դա դրանց ոճնա, սաղ կյանքները ուրիշի փառքով փորձեցին ինքնահաստատվել: ՀՀԿ-ն իրա ողջ պատմության ընթացքում ՙՙշարժվեց՚՚ Նժդեհի գաղափարախոսություններով,իրենց ցույց տվեցին որպես Նժդեհի հետևորդների կուսակցություն,սակայն փաստը մնում է փաստ,որ Հայաստանիս կեսը վաճառեցին Նժդեհին ֆաշիստ համարող ռուսաստանին:
Թույլ տվեք ձեզ մի խորհուրդ տալ սիրելի ընկերներ ու հետևորդներ: Ամենաուշը ամիսը մեկ ստուգեք ձեր հավանած էջերի ցանկը ու ֆիլտրացիայի ենթարկեք, որպեսզի նման թյուրիմացությունների մեջ չընկնեք: Ցանկալի է տարածել փոստը:
Հարգանքներով ՀՀ հպարտ քաղաքացի Արթուր Միրզոյան