Հայաստանի դպրոցներից մեկի 2-րդ հարկից 31-ամյա կին է ընկել ու մահացել

197

Այսօր ժամը 17:10 –ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում դի կա:

Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում հայյտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Լիլիթ Զ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցը հիմնովին վերակառուցվել է։ Լիլիթ Զ.-ն 2-րդ հարկում մաքրման աշխատանքներ է անելիս եղել, երբ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: