Ադրբեջանը մինչև վերջ արնաքամ է անելու, եթե դեմը չառնենք. Էլիբեկովա

252

Ադրբեջանը մինչև վերջ արնաքամ է անելու, եթե դեմը չառնենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։

Էլիբեկովայի համոզմամբ, հնարավորության դեպքում Ադրբեջանը պատերազմ է սկսելու և եթե կարողանա, ապա կտրելու է Սյունիքը։

Փորձագետի պնդմամբ, Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար, ավելին՝ վերջին երկու տարիներին ոչ մի աշխատանք չի տարվել, ընդհակառակը, քարոզվել է խաղաղություն։