ՖՈՏՈ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հրաշքով փրկվեց Գայանեն

85

Aravot.am-ը գրում է․

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հագուստի վաճառքով զբաղվող Գայանե Խաչատրյանը հրաշքով փրկվածներից է: Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում, որտեղից սկիզբ է առել պայթյունը:

Հրաշքով ծխի, կրակի բոցից մի կերպ դուրս է եկել : Կրծքավանդակի ու ոտքերի այրվածքով ու վնասվածքով նրան մի անծանոթ տեղափոխել է հիվանդանոց: Գայանե Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա այժմ տանն է:

Պայթյունի հետեւանքով նրա խանութի տեղում այժմ փոս է գոյացել, խանութը չկա: Սակայն, սա միակ հրաշքը չէ Գայանեի կյանքում, այդ օրը նա սովորականի պես իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում: Իր ավտոմեքենայի կայանման վայրում պայթյունից հետո ավերակ է, ոչինչ չի մնացել, իսկ ավտոմեքենան անվնաս է մնացել այլ վայրում կայանելու շնորհիվ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում