Մինչ ազգը սգում է, Անահիտ Սիմոնյանը երգ ու պարով իր ռեստորանի բացումն է անում․ նա ողբերգության մասին չի լսե՞լ (լուսանկար, տեսանյութ)

615

Starnews-ն արդեն տեղեկացրել է դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի PR արշավի մասին։ Վերջինս փոքրիկ տոպրակով գնացել էր պայթյունի վայր, սակայն չէր մոռացել էր սթորի հրապարակել՝ ներկայացնելով, որ ինքը դատարկ ձեռքերով չի գնում։ Դժվարանում ենք ասել՝ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Կարեն Ասլանյանի վարքագի՞ծը, թե՞ Անահիտ Սիմոնյանի՝ ողբերգության ֆոնին իր ռեստորանի մեծ բացում կազմակերպելը։

Երեկ՝ օգոստոսի 15-ին, Անահիտը մեծ շուքով անցկացրել է իր նոր ռեստորանի բացումը՝ պարելով և թքած ունենալով հայ ազգի ողբերգության վրա։ Լավ, Անահիտ ջան, հնավո՞ր չէր մի փոքր հետաձգել այս մեծ միջոցառումը, միգո՞ւցե պարերը տեղին չէին։

Լավ, մի տարբերակ էլ առաջարկենք․ միգո՞ւցե ձեր քեֆ-ուրախությունը չհանրայնացնեինք՝ ցույց տալով բոլոր մանրամասները։

Ի դեպ, երբ հանրային դեմք ես, ապա պետք է նաև պատասխանատվություն կրես այդ նույն հանրության առաջ։

Ի վերջո, աշխարհը շուռ չէր գա կամ էլ ռեստորանը չէր ձախողի, եթե նման մասշտաբային բացումն անցկացվեր մի քանի օր անց։