«Մաման էրեխուն գրկած է եղել, երբ գտել են իրենց». Արսեն Խեչոյան

209


«Մարդն ու աղետը
Մաման էրեխուն գրկած ա եղել, երբ գտել են իրանց, էդպես են գտել՝ մայրական բնազդը աշխարհի ամենաուժեղ բանն ա, սա միակ բանն ա, որ էդ մասով պետք ա իմանալ ու վերջ, մնացած ամեն բան սխալ ա ու մարդկային չի քննարկելը: Աղետները մեզ ավելի մարդ պիտի որ սարքեն, իսկ դեռ էդ ընթացքում դու սառը սրտով գործ պիտի անես, գտնես ու քեզ օգտակար զգաս: Միշտ կարելի ա երկար փիլիսոփայել, գունավորել ու ճոխացնել բայց սա հեչ էդ դեպքը չի՝ մարդիկ փնտրում են մարդկանց»:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։