«Գնացի գազի բալոնի փորձաքննության, պահանջեցին 12000 դրամ, կնիքը խփեցին ու…. վերջ». ահազանգ

37

Ֆեյսբուքյան Օգտատեր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Այսօր գնացի մեքենայի հեղուկ գազի բալոնի փորձաքննության: Նախ ասեցին՝ հոպար ջան մաշնեն ստե կայնցրու, հետո հել երրորդ հարկ, ձախի վրի դուռը: Բարձրացա: Ուզեցին տեխանձնագիր և իմ հեռախոսով նկարած բալոնի պատկերը, գրանցեցին համակարգչում, պահանջեցին 12000 դրամ, ստացան, կնիքը խփեցին ու…վերջ:

Ասում եմ՝ բա փորձաքննությու՞նը: Գագո՜, մի հատ էն դեղին սարքով բալոնի պատերի հաստությունը նայի: Իջա, Գագոյի ձեռքի դեղին սարքը հիշեցնում էր մանկական խաղալիքի հեռակառավարման վահանակիկ, իրանց լեզվով՝ ՊՈւԼՏ: Պպզեց, այդ հրաշք սարքը տարավ-բերեց բալոնի տակով և հայտնեց արդարացնող դատավճիռը՝ հոպար, ձեր բալոնը լավն ա, կարաք քշեք: Ըհը: Իտալացին և այլն, գլխներին զոռ են տվել, գործարան են կառուցել, բալոններ են արտադրում, որի փորձաքննությունը տիեզերական Հայաստանում կարող են անել ամեն պատահած գառաժում: Տհաս ուռոդներ…

Ուրեմն այսպես, օրենք մշակողներ, այն առաջարկող-պարտադրողեր, օրենք ընդունողներ…պարզ է չէ՞, թե կոնկրետ ես ինչ եմ մտածում ձեր մասին»։

Հիշեցնեն՝ ըստ օրենքի՝ օգոստոսի 1-ից վկայագրում չունեցող գազաբալոնները չեն լիցքավորվի։