ՀՐԱՏԱՊ․ Թշնամին կրակել է Վայոց Ձորում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ը պարզաբանում է, որ․․․

110

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Auroranews-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է սահմանային բոլոր միջադեպերի մասին, եթե դրանք լինում են և հորդորեց հետևել միայն պաշտոնական լրահոսին։