Միայնակ կին եմ՝ բոլորի կողմից անտեսված, տղես էլ զոքանչի հետ նկար ա գցել, գրել ա․ «Իմ մամայից հազար անգամ լավ կնոջ հետ»․ Ես տե՞նց ծնող եմ եղել իրա համար

172

Տպավորություն է, որ զավակներիս համար առհասարակ գոյություն չունեմ։ Աղջիկս ամուսնացավ Գերմանիա, գնաց, տղաս էլ ինձ անտերության մատնեց ու գնաց կնոջ ու երեխեքի հետ ապրելու։ Ո՞վ կմտածեր, որ սենց բան կլինի, ո՞վ էր կանխատեսում նման ավարտ իմ կյանքի համար։ Հիմա եմ վերլուծում, որ երիտասարդ տարիներիս անհնար է՝ մտածեի, որ ծերությունս բացարձակ միայնության մեջ եմ անցկացնելու։ Բայց դե լինելու բանը եղավ։Հիմա մենակ եմ, տղաս Նոր տարուն ու ծնունդիս եսիմ գա, թե չգա, իսկ զանգեր աղջկանիցս եմ ստանում՝ էլի նույն առիթներով։ Բայց ամբողջ կյանքս դրել, իրենց եմ մեծացրել, իրենց անհոգ մանկությունն եմ ապահովել։

Մի խոսքով՝ համակերպված էի իմ կարգավիճակի հետ, մեկ էլ էն օրը սոցցանցում տեսնում եմ՝ տղես նկար ա գցել կնոջ մոր՝ զոքանչի հետ։ Կից էլ գրել ա․ «Իմ մամայից հազար անգամ լավ կնոջ հետ»։

Դե հա, տղա ջան, քո մաման շատ վատ կին ա, որ քեզ պահել- մեծացրել ա ծանր օրերով ու էսօրվա օրով ոչինչ՝ նույնիսկ մի բաժակ ջուր քեզանից չի ստանում։ Ի՞նչ ասեմ, Աստված ամեն բան տեսնում ա։